Posted in Հայրենագետ մայրենի ջոկատ, Ճամբար, Ճամփորդություն, հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Զվարթնոց արգելոց-թանգրան

Մենք Զվարթնոցի թանգարանի կողքը նստարաններ գտանք, որտեղ ել կատարեցինք մի շատ կարևոր բան, կարող եք գուշակել, ի՞նչ հիմա կասեմ՝ ոըտելու: Ուտելուց հետ գիդի հետ գնացինք թանգարանի հետ ծանոթանալու: Մենք այնտեղ շատ բաներ իմացանք Զվարթնոցի մասին օրինակ՝, որ Զվարթնոցը կառուցվել է 7-րդ դարում: Այնտեղ մենք տեսանք ոչ միայն Զվարթնոցից պահպանված մասերը, այլ նաև 3D Զվարթնոց: Հիմա կհարցնեք ինչ է դա, ես կպատասխանեմ: Դա Զվարթնոցն է ուղակի պարկած դիրքում: Այս ճամփորդությունը կազմակերպելու համար շնորհակալ եմ ընկեր Արմինեին և ընկեր Արմինեին:

Posted in Հայրենագետ մայրենի ջոկատ, Ճամբար, Ճամփորդություն, հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Արատես

Առաջին օրը մենք հասանք Արատես մի քիչ պարկեցինք հանգստանալու յետո իչանք հաց ուտելու, դրանից հետո կարելի է ասել ամբողջ օրը խաղացել ենք կամ ֆուտբոլ կամ, պինգվին: Հաջորդ օրը մենք առավոտյան մարմնամարզանք անելուց հետո նախաճաշ արեցինք: Բարձրացանք հանգստանալու, որ հետո ընկեր Տարոնի հետ գնանք գետ լողալու: Հետո գնացինք ճաշելու: Եւ բարձրացանք հանգստանալու, որից հետո իջանք խարաված ուտելու և խարույկի մոտ նստելու: Հաջորդ առավոտյան Տիար Բլեյանի հետ գնացել ենք Արատեսի կիրճով քայլելու, որից հետ ճաշեցինք: Գնացինք պատրաստվելու: Դրանից հետո եկանք Երևան և ճանապարհին իջանք Սևան և լողացինք:

Posted in Հայրենագետ մայրենի ջոկատ, Ճամբար, Ճամփորդություն, հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Զվարթնոցի տաճար

Զվարթնոց տաճարը  կառուցվել է 7-րդ դարում է և հանդիսանում է հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, հայերի պարծանքը՝ հոյակերտ և վեհաշուք: Ըստ պատմիչների տեղեկությունների՝ Զվարթնոց տաճարը կառուցվել է 643 թվականին:

20-րդ դարի վերջին տասնամյակներին վերականգնված Զվարթնոցը հայտնի է աշխարհին:

Տարիների ընթացքում պեղումների ժամանակ Զվարթնոցի տարածքում հայտնաբերվել են Հայաստանի միջնադարյան արհեստագործական տարբեր առարկաներ՝ մետաղյա գործիքներ, գամեր և դաշույններ, գութանի և արորի լայն ու նեղ խոփեր, տարբեր զարդեր, ապակյա բազմերանգ և նրբագեղ ապարանջաններ, լավ պահպանված աղամաններ, քրեղաններ, սափորներ, անուշահոտ յուղեր, օծանելիք, դեղամիջոցներ, սնդիկ պահելու համար անոթներ, ջնարակած բազմերանգ և միագույն խեցեղեն, 500լ տարողությամբ կավե երկու մեծ կարասներ, որոնք օգտագործվել են գինի պահելու համար: 

Posted in Հայրենագետ մայրենի ջոկատ, Ճամբար

Ճամբար 03.06.21

Այսօր մենք կարդացինք մեր ճամփորդապատումները քնարկեցինք լավ և վատ կողմերը: Այնուհետև երեխաները գնացին լողալու բաց լողավազանում: Լողանալուց հետո քաք խաղացինք Ջանի Ռոդարիի ստեղծած խաղերից մեկը: Բաժանվում ենք 3 խմբերի առաջին, երկրորդ և երրորդ: Առաջին խումբը գրում է գոյականներ և վերջում ավելացնում է ը, կամ ն-ը: Երկրորդ խումբը ածականներ: Երորրդ խումբը բայեր: Մեկը գալիս է վերցնում է մեկ գոյական, մեկ ածական և մեկ բայ: Կազմում է նախադասություն օրինակ՝ Զարմանահրաշ գայլը վազում է:- և հինգ հոգի գնում են շարունակելու նախադասությունը դարձնելու պատմություն: Եւ վերջում մենք գնացինք ընտրության գործունեության

Posted in Հայրենագետ մայրենի ջոկատ, Ճամբար, Ճամփորդություն

Եռօրյա ճամբար Արատեսում 04.06.21-06.06.21

 Եռօրյա ճամբար Արատեսում

Սևանա լիճ
Սևանա լիճը (նաև` Գեղամա ծովը) գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճը (Վանա և Ուրմիա լճերից հետո): Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր: Հնում հայտնի է եղել Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով: Լիճը բաղկացած է երկու անհավասար մասերից՝ Մեծ Սևան և Փոքր Սևան: Սևանա լիճ են թափվում 28 գետակ և սկիզբ է առնում 1 գետ՝ Հրազդան գետը:

Սևանա լիճ՝ հայկական մարգարիտը | Armadventure
Posted in Հայրենագետ մայրենի ջոկատ, Ճամբար, Ճամփորդություն

Իմ և ընկերներիս արկածները Մանկական երկաթուղում

Այսօր մենք գնացինք քայլելու Հրազդանի կիրճով: Սկզբում կանգ առանք Սուրբ Սարգիս եկեղեցում աղոթեցինք, մոմ վառեցինք և քայլելով իջանք դեպի Մանկական երկաթուղի: Մանկական երկաթուղիում մի քիչ քայլելուց հետո հանդիպեցինք թթի ծառի: Թութ քաղեցինք և շարնակեցինք մեր ճանապարհը; Շատ իջանք թե քիչ դա Աստված և ընկեր Արմինեները գիտեն: Հասանք մի վայր, որտեղ համտեսեցինք մայրիկների, կամ խանութների պատրաստած ուտեստները: Տեսանք գնացքը, որը շարժվեց, բայց այնքան դանդաղ էր շարժվում, որ քեզ թվում է իր տեղում է մնում: Աստիճաններով բարձրացանք նստեցինք և սկսեցինք արտասանել: Այդ ամենից հետո շարժվեցինք դեպի դպրոց:

Posted in Հայրենագետ մայրենի ջոկատ, Ճամբար

Ճամբար 02.06.21

Այսօրվա մեր առաջին ժամը երգն է: Երգից հետո մենք ընկեր Երանուհու հետ գնացինք ճանաչելու միջին դպրոցը: Այնուհետև մենք գնացինք ճամփորդության Հրազդանի կիրճով քայլելու, իսկ իմ և ընկերներիս արկածները «Իմ և ընկերներիս արկածները Մանկական երկաթուղում» կտեսնես այստեղ:

Posted in Հայրենագետ մայրենի ջոկատ, Ճամբար

Ճամբար 01.06.21

Այսօր հունիսի 1-ն է երեխաների պաշտպանության օրը: Մենք համտեսեցինք պաղպաղակ, հետո սպորտլանդիա, իսկ հետո գնացինք լողի: Ով լող չէր բերել գնաց ոտքի գնդակ խաղալու: Լողի ժամանակ ես Աբելը, Դավիթը և ընկեր Արմինեն գնացինք ելակ գնելու, որպեսզի ֆռեշ խմենք: Լողից հետո երեխաները եկան և մենք խմեցինք ֆռեշ: Դրանից հետո մենք գնացինգ գրելու հունիսի 1-ի մասին և երեխաների իրավունքների և պարտականությունների մասին: Այդ ժամանակ Աշոտ Բլեյանը մեզ հյուրասիրեց ևս մեկ պաղպաղակ:

Posted in Հայրենագետ մայրենի ջոկատ, Ճամբար

Երեխաների պաշտպանության տոն

Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օրը, այլև երխաների պաշտպանության միջազգային օր: Այս տոնը ամենահին միջազգային տոներից մեկն է:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռևս 1925 թվականին` Ժնևում երեխաներիպաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրն ու 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին հատուկ խոցելի խումբ:

1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին. ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։

Հայաստանը Երեխաների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թ.-ին, որից հետո 1996 թ.-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Այսօր, հունիսի մեկին, Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար:
Մեկը հունիսին, մեկը հուլիսին